Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը Marca-ի հետ հարցազրույցում նշել է, որ ցանկանում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հաղթական գոլ խփել Փարիզի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում։
- Գոհացնո՞ւմ է այն, ինչ կարողանում եք տալ Ձեր ընտանիքին։
- Շատ հաճելի է տեսնել, թե որքան երջանիկ են հայրս, մայրս, տատիկս, քույրերս, եղբայրներս ու զարմիկներս։
- Այցելո՞ւմ են նրանք մարզադաշտ` Ձեր խաղերը դիտելու։
- Նախկինում ավելի շատ, իսկ այժմ հիմնականում Չեմպիոնների լիգայի խաղերին են ներկա լինում։
- Ի՞նչ գոլ կցանկանայիք խփել։
- Հաղթական գոլ ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մրցելու է ՊՍԺ-ի դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին Փարիզում, իսկ խատասխան խաղը` ապրիլի 16-ին Կատալոնիայի մայրաքաղաքում։


