Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը չի ծափահարել Ազգերի լիգայի հաղթող պորտուգալացիներին ու հեռացել է այն պահին, երբ Պորտուգալիայի հավաքականը բարձրացրել է գավաթը, հայտնում է Goal-ը։
«Ֆուրիա ռոխայի» բազմաթիվ ֆուտբոլիստներ մնացել են խաղադաշտում և ծափահարել են պորտուգալացիներին տիտղոսը նվաճելու կապակցությամբ, սակայն 17-ամյա եզրայինը չի համակերպվել պարտության մտքին ու հեռացել է։
Տեսախցիկները նաև ֆիքսել են, թե ինչպես է Յամալը ջրի շիշը զայրացած նետել խոտածածկին, երբ իմացել է, որ լրացուցիչ առաջին խաղակեսից հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն փոխարինել է իրեն։
Պորտուգալիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի եզրափակիչում իսպանացիները պարտվել են հետխաղյա 11-մետրանոցներով։
‼️‼️ LAMINE YAMAL REFUSES TO CLAP FOR THE PORTUGAL TEAM AND WALKS AWAY 👀🤨
— fan (@NoodleHairCR7) June 8, 2025
THE WHOLE SPANISH TEAM STOOD THERE CLAPPING 👏
pic.twitter.com/upHhwzMXjE
LAMINE YAMAL EXPLODES AFTER BEING SUBBED OFF!😡🚨
— MARCA in English 🇺🇸 (@MARCAinENGLISH) June 8, 2025
This was the Spanish player’s reaction after being taken out by Luis de la Fuente—he threw his bottle and clearly showed his frustration with the decision!❌
What could’ve happened if he had stayed on the pitch?🤔#LamineYamal pic.twitter.com/IkkHGPsBgj