Logo

Յամալը կորցրել է անձնագիրը

15:55 / 08.09.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը Թուրքիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղից հետո նկատել է, որ կորցրել է անձնագիրը, հայտնում է Goal-ը։

18-ամյա ֆուտբոլիստն ավտոբուս է նստել, այնուհետև վերադարձել է հանդերձարան` անձնագիրը փնտրելու։ Փնտրտուքը նա շարունակել է ավտոկայանատեղիում ճամպրուկը բացելուց հետո, բայց ապարդյուն։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստն Իսպանիա է վերադարձել մասնավոր ինքնաթիռով։ Նրա անձնագրի հարցը լուծել են պետական պաշտոնյաները։

Յամալը Թուրքիայի դեմ խաղում երկու ասիստ է կատարել` օգնելով «Ֆուրիա ռոխային» հաղթել 6-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ