Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն արձագանքել է ակումբի լեգենդ Լիոնել Մեսիի հետ համեմատությանը:
«Ինձ համար մեծ պատիվ է, սակայն ես փորձում եմ իմ պատմությունը գրել: Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես դեռ առաջին քայլերն եմ անում: Երբեմն այդ համեմատությունն օգնում է: Բացի Մեսիից հիշում եմ Նեյմարին և Ռոնալդինյոյին, նրանց խաղով եմ ժամանակին ոգեշնչվել»,- 17-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Լամին Յամալը ճանաչվել էր 2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և ստացել էր Golden Boy մրցանակը:


