«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրի «Լեգանեսի» դեմ տնային խաղում (0-1) վնասվածք է ստացել։
«Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 17-ամյա ֆուտբոլիստն աջ ոտքի կոճի առաջին աստիճանի վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։
Իսպանացին բաց կթողնի կատալոնական ակումբի տարվա վերջին հանդիպումը։ «Բարսելոնան» Լա լիգայի 18-րդ տուրում դեկտեմբերի 21-ին սեփական դաշտում մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ։
Յամալն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 16 խաղում խփել է 5 գոլ, կատարել 9 ասիստ։