Logo

Յան Բիսեկը չի միանա Գերմանիայի հավաքականին

17:20 / 01.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ինտերի» պաշտպան Յան Բիսեկը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղում (0-5) վնասվածք ստանալուց հետո չի միանա Գերմանիայի ազգային հավաքականին, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան:

24-ամյա ֆուտբոլիստին հայտացուցակում կփոխարինի «Մոնակոյի» պաշտպան Թիլո Կեհրերը:

Բունդեսթիմը հունիսի 4-ին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում կմրցի Պորտուգալիայի հավաքականի դեմ, հաղթելու դեպքում եզրափակիչի կմասնակցի, պարտվելու դեպքում` երրորդ տեղի համար խաղի:

Ազգերի լիգայի Եզրափակիչները (կիսեզրափակիչի 2 խաղ, երրորդ տեղի համար խաղ, եզրափակիչ) կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ