Logo

Յան Նեպոմնյաշչին և Մագնուս Կառլսենը` կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոններ

11:18 / 01.01.2025Շախմատ
null

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին և ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենը դարձել են կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոններ:

Նյու Յորքում կայացած մրցաշարի եզրափակիչ մրցախաղում Կառլսենը հաղթել է առաջին երկու պարտիաներում, սակայն Նեպոմնյաշչին հաջորդ երկու պարտիաներում առավելության է հասել և հավասարեցրել հաշիվը։ Լրացուցիչ երեք պարտիա է անցկացվել, բոլորում գրանցվել է ոչ-ոքի: Կառլսենի առաջարկով որոշվել է չեմպիոնի կոչումը շնորհել երկու գրոսմայստերներին։

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության պատմության մեջ նման դեպք չէր եղել, երբ չեմպիոնությունը շնորհվեր երկու շախմատիստի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա