Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու և չինացի Դին Լիժենի եզրափակիչ մրցախաղի երկրորդ պարտիան արդյունավետ ելք ունեցավ: 29-րդ քայլին պարտիան ավարտվեց սևերով խաղացող Նեպոմնյաշչու հաղթանակով:
2 տուրից հետո ռուսաստանցի գրոսմայստերը հաղթում է 1,5-0,5 հաշվով: Ապրիլի 11-ին շախմատիստները կհանգստանան, իսկ հաջորդ օրը կկայանա մրցախաղի 3-րդ պարտիան, որում սպիտակներով կխաղա Յան Նեպոմնյաշչին:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է, որից 1,2 միլիոնը կստանա աշխարհի չեմպիոնը:
Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարում հաղթած Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը պետք է վիճարկեր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Սակայն նորվեգացի գրասմայստերը հրաժարվել էր մրցել ռուսաստանցու հետ, ինչից հետո այդ իրավունքը ստացել էր Հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենը: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Նեպոմնյաշչնին երկրորդ տեղում է, իսկ Լիժենը երրորդն է։ Առաջատարը Մագնուս Կառլսենն է։