Բելգիացի կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենը պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա ֆուտբոլիստը բրյուսելյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել։
2022/23 մրցաշրջանում Վերտոնգենը «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 1 խաղի, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, իսկ նախորդ մրցաշրջանում անցկացրած 46 խաղում կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Նախկինում բելգիացին խաղացել է նաև Ամստերդամի «Այաքսում» և Լոնդոնի «Տոտենհեմում»։


