Logo

Յան Զոմերը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը

12:07 / 12.07.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխությանը, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են: 34-ամյա դարպասապահն իտալական ակումբի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» տրանսֆերային հայտը կուղարկի գերմանական ակումբ այն բանից հետո, երբ կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

2022/23 մրցաշրջանում Զոմերը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 36 խաղի, բաց թողել 45 գոլ: Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ