Logo

Յանա Եգորյան. «Չեմ դիտելու Օլիմպիական խաղերը»

16:50 / 27.06.2024Սուսերամարտ
null

Ռուսաստանը ներկայացնող հայ սուսերամարտիկ, 2016թ․ կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը խոստովանել է, որ չի հետևելու Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ 30-ամյա մարզուհին նաև նշել է, որ մտադիր է շարունակել կարիերան։

«Չեմ դիտելու Օլիմպիական խաղերը։ Ըստ իս՝ մայրանալուց հետո վերադարձս սպորտ բավական հաջող էր։ Դրանում մեծ է իմ մարզիչ Դմիտրի Գլոտովի ներդրումը, քանի որ նա հավատում էր ինձ, իսկ ես ձգտում էի արդարացնել սպասելիքները։ Քանի դեռ պատրաստ եմ մրցակցության, կշարունակեմ ելույթներս»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Հիշեցնենք, որ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) Յանա Եգորյանին և մի քանի այլ ռուսաստանցի մարզիկների թույլ չէր տվել մասնակցել միջազգային մրցաշարերի: Եգորյանը նաև աշխարհի կրկնակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն է: Ապրիլին հայ մարզուհին դարձել էր սուսերամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ