Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը ոսկե մեդալ նվաճեց Ուֆայում կայացած Ռուսաստանի առաջնությունում։
Եզրափակիչում 31-ամյա մարզուհին 15-14 հաշվով հաղթեց Ալինա Կլյուչնիկովային։ Բրոնզե մեդալակիր դարձան Վերոնիկա Բուլուկովան և Սոֆյա Վելիկայան։
Եգորյանի համար սա Ռուսաստանի չորրորդ չեմպիոնությունն է։ Նա նախկինում ոսկե մեդալ նվաճել էր 2012, 2014 և 2023 թվականներին: