Յանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ պայքարում։
Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել հարդ ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։
Elite company 💪 pic.twitter.com/bNTDNWmbmK
— Cincinnati Open (@CincyTennis) August 14, 2025
Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակիչում է երկրորդ տարին անընդմեջ։
23-ամյա թենիսիստը եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի ֆրանսիացի Տերանս Ատմանի հետ։
Jannik on fire 🔥 pic.twitter.com/J5Tzxt60Qq
— Cincinnati Open (@CincyTennis) August 14, 2025


