Logo

Աշխարհի առաջին ռակետը չի մեկնել Փարիզ առողջական խնդիրների պատճառով

15:11 / 23.07.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն առողջական խնդիրների պատճառով դեռ չի մեկնել Փարիզ, տեղեկացնում է ANSA-ն:

Իտալացի թենիսիստը պետք է Ֆրանսիայի մայրաքաղաք ուղևորվեր հուլիսի 23-ին և շարունակեր նախապատրաստվել Օլիմպիական խաղերիին, սակայն բարձր ջերմություն ունենալու պատճառով թռիչքը հետաձգել է մինչև հուլիսի 25-ը: Հենց հուլիսի 25-ի է կայանալու Թարիզ-2024-ի թենիսի մրցաշարերի վիճակահանությունը:

Յանիկ Սիները փորձում է հնարավորինս արագ ապաքինվել, քանի որ մեծ խանդավառությամբ է սպասում Օլիմպիական խաղերի մեկնարկին: Իտալացին ցանկանում է մասնակցել և՛ մենախաղի, և զուգախաղի (Լորենցո Մուսետիի հետ) մրցաշարերին: 

Թենիսի օլիմպիական մրցաշարերը կանցկացվեն «Ռոլան Գարոսի» գրունտային կորտերում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ