Logo

Յանիկ Սիները՝ երկրորդ տարին անընդմեջ Australian Open-ի հաղթող

15:29 / 26.01.2025Թենիս
null

Աշխարհի 1-ին ռակետ Յանիկ Սիները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց թենիսի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնությունը:

Իտալացին «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի եզրափակիչում 6-3, 7-6 (7-4), 6-3 հաշվով հաղթեց աշխարհի 2-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Սիները Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստին հաղթեց 2 ժամ 42 րոպեում:

23-ամյա թենիսիստը նվաճեց կարիերայի 19-րդ տիտղոսը (2 «Մեծ սաղավարտ»): Իտալացին 21-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ թարմացնելով անձնական ռեկորդը: 

«Շնորհակալություն երկրպագուներին, դուք հիանալի եք: Ինձ աջակցել եք ոչ թե առաջին փուլից, այլ նույնիսկ դրանից մեկ շաբաթ առաջ։ Ես զգացի ձեր սերը, կհանդիպենք հաջորդ տարի»,- ասել է Սիները մրցանակաբաշխության ժամանակ: Eurosport-ի եթերում էլ իտալացին խոստովանել է. «Մոնակոյում իմ տունը բավական փոքր է, այնպես որ ես գավաթը կտանեմ Իտալիա՝ ծնողներիս տուն»:

«Տհաճ է, որ կանգնել եմ այս գավաթի կողքին, բայց դրան դիպչել չեմ կարող: Շնորհավորում եմ Յանիկին, դու միանշանակ արժանի ես, աշխարհի լավագույն խաղացողն ես: Հուսով էի՝ այսօր կկարողանայի արժանի պայքար ցուցադրել, բայց դու չափազանց լավն ես: Շնորհավորում եմ: Ոչ ոք այս գավաթին արժանի չէ այնքան, որքան դու: Շնորհակալություն երկրպագուներին, դուք ինձ աջակցել եք այս երկու շաբաթների ընթացքում: Չգիտեմ՝ երբ հնարավորություն կունենամ այս գավաթը բարձրացնելու, բայց ես կշարունակեմ փորձել»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է Զվերևը:

Australian Open. Մեդիսոն Քիզի կարիերայի առաջին «Մեծ սաղավարտը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ