Logo

Յանիս Հաջին տեղափոխվեց Լա լիգա

16:55 / 27.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռումինիայի հավաքականի և շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» կիսապաշտպան Յանիս Հաջին կարիերան շարունակելու է Իսպանիայում: Գլազգոն ներկայացնող ակումբը պաշտոնապես հայտնել է «Ալավեսի» հետ վարձակալական պայմանագիր կնքելու մասին:

«Ռեյնջերսը» նշել է, որ վարձակալությունը 24-ամյա ֆուտբոլիստին թույլ կտա նորից լավ մարզավիճակ հավաքել ծանր վնասվածքից հետո, որի պատճառով բաց է թողել գրեթե մեկ տարի:

Լեգենդար Գեորգե Հաջիի որդին «Ռեյնջերս» է տեղափոխվել 2020 թվականին և այս ընթացքում հասցրել դառնալ Շոտլանդիայի չեմպիոն ու գավաթակիր:

«Ռեյնջերսում» անցկացրած 98 խաղում կիսապաշտպանը դարձել է 16 գոլի ու 21 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ