«Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոն չի հասցնի ապաքինվել մինչև Բոլոր աստղերի խաղը, հայտնում է ինսայդեր Շեյմս Չարանիան:
Հույն բասկետբոլիստը ձգել է ազդրի մկանը, ինչի պատճառով բաց է թողել «Բաքսի» վերջին 3 խաղերը: Ծանր հարձակվողն առնվազն մեկ շաբաթ ասպարեզ դուրս չի գա:
Ադետոկումբոն Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Բոլոր աստղերի խաղում ընդգրկված էր Չառլզ Բարքլիի թիմում: Դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու NBA-ի կրկնակի ամենաարժեքավոր բասկետբոլիստին:
All Stars-ը կկայանա փետրվարի 16-ին:


