«Սիգմայի» գլխավոր մարզիչ Տոմաշ Յանոտկան կարծիք է հայտնել «Նոայի» մասին, որին չեխական թիմը կհանդիպի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրում, հաղորդում է ակումբի կայքը:
«Խաղացանկը շատ խիտ է: Չորեքշաբթի մեկնելու ենք Երևան, հանգստանալու ժամանակ չկա: «Մլադան» նախորդ տարի մրցել է «Նոայի» հետ, բայց մենք նրանցից խորհուրդ չենք հարցնի: Նախ՝ այս ընթացքում «Նոայի» մարզիչը փոխվել է, հետո՝ հիմա անհրաժեշտ տվյալներն այնքան հասանելի են, որ մենք արդեն հասցրել ենք ամեն ինչ նախապատրաստել:
Ցանկանում ենք հաջողության հասնել Երևանում և փորձել առաջին հաղթանակը տանել, որը բաց թողեցինք «Ռակուվի» դեմ մրցավեճում:
«Նոան» ուժեղ թիմ է, այնտեղ բազմաթիվ արտասահմանցիներ են խաղում: Մեզ հաստատ հեշտ խաղ չի սպասում: «Մլադան» կհաստատի, թե որքան դժվար է խաղալ Երևանում»,- ասել է չեխ մասնագետը:
«Նոա» - «Սիգմա» խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ ժամը 21:45-ին: Կոնֆերենցաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են Fast Sports հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


