Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ռումինական Յասիի WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչը վնասվածքի պատճառով անավարտ թողեց և պարտվեց ռուս Միրա Անդրեևային՝ 7-5, 5-7, 0-4:
Ռուսաստանի ներկայացուցիչների պայքարը տևեց 2 ժամ 22 րոպե: Աշխարհի 76-րդ ռակետ Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ էր խաղում WTA-ի հովանու ներքո անցկացվող որևէ մրցաշարի եզրափակիչում:
17-ամյա Անդրեևան (32-րդ ռակետ) էլ տիտղոսը նվաճելուց հետո կմեկնի Փարիզ և կմասնակցի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին:
Հիշեցնենք, որ 21-ամյա Ավանեսյանը շուտով կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանը: Յասիի մրցաշարի նախորդ չորս մրցախաղում հայ մարզուհին հաղթել էր խորվաթ Պետրա Մարտիչին (99-րդ ռակետ), իսպանացի Լեյրե Ռոմերո-Գորմազին (173-րդ ռակետ), ռումինացի Ժակլին Քրիստիանին (61-րդ ռակետ) և ֆրանսիացի Հլոե Պակեին (106-րդ ռակետ)։
Mirra Andreeva is the champion in Iasi 💜
— wta (@WTA) July 26, 2024
Avanesyan retired in the deciding set, final score: 5-7, 7-5, 4-0.#UniCreditIasiOpen pic.twitter.com/h6trwdFeTX


