Logo

Յասի. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

15:31 / 25.07.2024Թենիս
null

Աշխարհի 76-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը շարունակում է հաջող ելույթը Յասիի WTA-250 շարքի մրցաշարում։

Ռումինիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթեց ռումինացի Ժակլին Կրիստիանին (61-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 7 րոպե։

21-ամյա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ WTA-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ֆրանսիացի Հլոե Պակեի հետ։ Նախորդ երկու մրցախաղում հայ մարզուհին հաղթել էր խորվաթ Պետրա Մարտիչին (99-րդ ռակետ) ու իսպանացի Լեյրե Ռոմերո-Գորմազին (173-րդ ռակետ)։

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը նախորդ շաբաթ մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ATP-250 շարքի մրցաշարին, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր սլովակ Աննա Կարոլինա Շմիդլովային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ