Logo

Յասի. Էլինա Ավանեսյանը հաղթեց երեք սեթում

17:15 / 23.07.2024Թենիս
null

Աշխարհի 76-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Յասիի WTA-250 շարքի մրցաշարում։

Ռումինիայում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին երեք սեթում հաղթեց խորվաթ Պետրա Մարտիչին (99-րդ ռակետ)։ 2 ժամ 30 րոպե տևողությամբ մրցախաղում գրանցվեց 6-2, 5-7, 6-4 հաշիվը։

Առաջին շրջանում 21-ամյա Ավանեսյանը 6-1, 6-2 հաշվով առավելության էր հասել Լեյրե Ռոմերո-Գորմազի (Իսպանիա, 173-րդ ռակետ) նկատմամբ։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի ռումինացիներ Ելենա Գաբիելա-Ռուսեի ու Ժակլին Կրիստիանի դիմակայության հաղթողը։

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը նախորդ շաբաթ մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ATP-250 շարքի մրցաշարին, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր սլովակ Աննա Կարոլինա Շմիդլովային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ