Logo

Յայա Սանոգոն ցանկանում է հեռանալ «Ուրարտուից»

19:22 / 26.01.2024Ֆուտբոլ
null

«ՈՒրարտուի» հարձակվող Յայա Սանոգոն ցանկանում է ելույթները շարունակել այլ ակումբում, հայտնում է ֆրանսիական պարբերական Foot Mercato-ն։

Հարձակվողը կարիերան շարունակելու նոր տարբերակներ է դիտարկում։ Սանոգոն «Ուրարտուին» է միացել մեկ տարի առաջ՝ վերջինիս հետ կնքելով 1,5 տարվա պայմանագիր։ Այս ընթացքում երևանյան ակումբում անցկացրած 16 խաղում ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի հեղինակ։ Ֆրանսիացին, որը վաղը կդառնա 31 տարեկան, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմում նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և գավաթը։

Յայա Սանոգոն նախինում խաղացել է նաև ֆրանսիական «Օսերում» և «Թուլուզում», անգլիական «Արսենալում», «Քրիսթալ Փելասում», «Չալռթոնում», «Հադերսֆիլդ Թաունում» և Ամստերդամի «Այաքսում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ