Logo

Յայա Սանոգոն տեղափոխվեց «Ուրարտու» (տեսանյութ)

20:36 / 27.01.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Յայա Սանոգոն տեղափոխվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտու», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա հարձակվողը «Ուրարտուին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում, այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

Մեկ տարուց ավելի Սանոգոն ազատ գործակալ էր։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Հադերսֆիլդն» է, որի կազմում ֆրանսիացին խաղացել է 2021 թվականին։

Հարձակվողը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ֆրանսիական «Օսերում», որտեղից 2013-ին տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ 2015-2016թթ․ նա վարձավճարով խաղացել է անգլիական «Քրիսթալ Փելասում», «Չարլթոնում» ու Ամստերդամի «Այաքսում»։

2017-ին Սանոգոն հեռացել է «Արսենալից» ու տեղափոխվել ֆրանսիական «Թուլուզ», որի կազմում խաղացել է 3 տարի։ Նա ներկայացրել է Ֆրանսիայի Մ16, Մ17, Մ19, Մ20 և Մ21 հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ