Logo

Յայա Սանոգոն վերսկսել է մարզումներն «Ուրարտուի» կազմում

21:04 / 26.04.2023Ֆուտբոլ
Յայա Սանոգո

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն վերսկսել է մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լոնդոնի «Արսենալի», Ամստերդամի «Այաքսի» նախկին ֆուտբոլիստը վերջին շրջանում վերականգնվում է վնասվածքից։ 30-ամյա հարձակվողը հունվարի 27-ին էր տեղափոխվել հայկական ակումբ, որի կազմում նորամուտը դեռ չի նշել:

Հիշեցնենք, որ մինչև «Ուրարտու» տեղափոխվելը Սանոգոն 1,5 տարի ազատ գործակալ էր: Նրա նախորդ ակումբն անգլիական «Հադերսֆիլդն» է:

Դմիտրի Գունկոյի գլխավորած «Ուրարտուն» ապրիլի 27-ին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում կընդունի Գյումրիի «Շիրակին», խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա