Լոնդոնի «Տոտենհեմի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» և Կոտ դ՛Իվուարի հավաքականի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն հայտարարել է, որ կցանկանար աշխատել կատալոնական ակումբում:
«Իհարկե, ինչո՞ւ ոչ: Մենք չգիտենք, թե ինչ կլինի: Ես հաճույքով կաշխատեի, բայց հիմա փոքր-ինչ վաղ է: Կձգտեմ դրան:
Ես միշտ սիրել եմ մարտահրավերները և «Բարսելոնայում» հայտնվելն անհավանական կլիներ: Հուսով եմ՝ բախտս կբերի և ես կհայտնվեմ հիանալի թիմում»,- Տուրեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Տուրեն «Բարսելոնայում» խաղացել է 2007-2010 թվականներին, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ընդգրկվել է Դոնեցկի «Օլիմպիկի» և Գրոզնիի «Ախմատի» մարզչական շտաբերում: 2022 թվականի օգոստոսից նա գլխավորում է «Տոտենհեմի» երիտասարդական թիմը։