VNews-ի ֆոտոլրագրող Գրիգոր Գրիգորյանը ֆոտոշարք է պատրաստել Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի C խմբի մրցաշարի առաջին տուրի` «Երևան» (Հայաստան) - «Պետրով» (Լատվիա) խաղից: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր 2-7 հաշվով:
Երկրորդ տուրում «Երևանն» օգոստոսի 25-ին կմրցի «Եվրոպայի» հետ, մեկնարկը՝ 19:30-ին:
Հիշեցնենք, որ C խմբի հաղթողը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։



