Այսօր կայացել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 2021-22 մրցաշրջանի էլիտ ռաունդի վիճակահանությունը։
ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Մ19 հավաքականն ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։ Խաղերի անցկացման վայրը կորոշվի հետագայում։
ԵՎՐՈ Մ19 2022-23. Հայաստանի հավաքականի մրցակիցները

