Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանի (97 կգ) համար պայքարն ավարտված է Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոնին քառորդ եզրափակիչում հաղթած ադրբեջանցի Մուրադ Ահմադիևը կիսաեզրափակիչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանին: UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Սարգսյանը 1-1 հաշիվը գրանցեց կիսաեզրափակիչում, հաղթեց առաջինը միավոր վաստակելու շնորհիվ:
Հրաչյա Պողոսյանը (60 կգ) և Գոռ Խաչատրյանը (72 կգ) սեպտեմբերի 20-ին կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր. նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


