Logo

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց նաև սփոփիչ երրորդ գոտեմարտում և կպայքարի բրոնզի համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:24 / 11.09.2022• Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը սփոփիչ երրորդ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ  անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։

Սփոփիչ գոտեմարտում Ամոյանի առաջին մրցակից, վրացի Յուրի Լոմաձեն գոտեմարտից հրաժարվել էր, ինչը հայ ըմբիշին թույլ էր տվել շարունակել պայքարը։ Սփոփիչ երկրորդ գոտեմարտում Ամոյանը 5-2 հաշվով հաղթել էր շվեդ մրցակից Ալբին Օլոֆսոնին։

Հիշեցնենք, որ այսօր, մրցումային երկրորդ օրը, Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր է նվաճել, քանի որ նրա առաջին գոտեմարտի մրցակից, Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին հրաժարվել է պայքարից։ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել է  ուկրաինացի  Փավրիզ Նասիբովին,   իսկ   63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը՝ 3-1 հաշվով հաղթել  ճապոնացի  Ռյուտո Իկեդային։

UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզումը, Արմեն Բաբալարյանի մեկնաբանությունը (ֆոտո)

Արմեն Բաբալարյան. «Ամեն ինչ արել ենք, որ տղաները պատրաստ ներկայանան աշխարհի առաջնությանը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ