Logo

ԱԱ. Արսեն Հարությունյանը, Հրայր Ալիխանյանը և Արման Ավագյանը սկսում են պայքարը

09:37 / 17.09.2023Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարը կսկսի Հայաստանը հավաքականի ևս 3 ներկայացուցիչ։

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) որակավորման փուլում կմրցի ուկրաինացի Կամիլ Կերիմովի հետ։ Այս գոտեմարտի հաղթողը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի իտալացի Սիմոնե Պիրոդուի հետ։

Հրայր Ալիխանյանը (74 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի վենեսուելացի Խոսե Մոնտերո Չիրինոսի հետ։

Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից` մրցելով ադրբեջանցի Օրխան Աբասովի հետ։

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանը 2 ներկայացուցիչ ուներ ոչ օլիմպիական քաշային կարգերում։ Նորիկ Հարությունյանը (61 կգ) պայքարից դուրս էր մնացել որակավորման փուլից, իսկ 2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկանցի սեպտեմբերի 17-ին։

ԱԱ-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 18-ին։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ