Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) պարտվեց Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում:
Աշխարհի քառակի չեմպիոնը տուշեով պարտվեց ադրբեջանցի Մուրադ Ախադիևին։ Ախադիևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Ալեքսանյանը կունենա սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն։
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


