Logo

Ըմբշամարտի ԱԱ. Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

19:27 / 21.09.2025Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։

Սփոփիչ գոտեմարտում Գալստյանը 6-4 հաշվով հաղթեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի Ցուչիկա Շիմոյամադային։

Բրոնզե եզրափակիչում 28-ամյա ըմբիշի մրցակիցը կլինի Ռազակ Բեյշեկեևը (Ղրղզստան)։

Գալստյանը պայքարն սկսել էր սեպտեմբերի 20-ին։ Երկու հաղթանակից հետո նա քառորդ եզրափակիչում 3-4 հաշվով պարտվեց Հասրաթ Ջաֆարովին։ Հետագայում ադրբեջանցի ըմբիշը հասավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Գալստյանին մնալ մեդալային պայքարում։

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ