Սլավիկ Գալստյանը (67կգ) կշարունակի պայքարը Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Հայ ըմբիշին քառորդ եզրափակիչում 4-3 հաշվով հաղթած Եվրոպայի եռակի չեմպիոն Հասրաթ Ջաֆարովը հասել է եզրափակիչ: 28-ամյա Գալստյանը սեպտեմբերի 21-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:
Կարեն Ասլանյանի (63 կգ) և Վիգեն Նազարյանի (87 կգ) համար պայքարն ավարտված է. նրանց հաղթած ըմբիշները չեն հասել եզրափակիչ:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


