Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեց վաղաժամ հաղթանակով:
Աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիրը 1/16 եզրափակիչում 10-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին:
Մանվել Խնձրցյանը (61), որը նախօրեին պարտվել էր Օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին, սփոփիչ գոտեմարտում տուշեով պարտվեց ղազախ Ասիլժան Եսենգելդին:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


