Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում զիջեց Սերբիայի ներկայացուցչին և չնվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 3-1 հաշվով հաղթել էր ճապոնացի Ռյուտո Իկեդային, իսկ 1/8 եզրափակիչում՝ 1-1 հաշվով հաղթել խորվաթ ըմբիշ Լիզատովիչին։


