
տուր
01 Հունվար 1970 - 18:03
- - 

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը․ կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ, տեղեկացնում ՀԸՖ մամուլի բաժինը։
Այս մասին ասել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ Կառույցի գործկոմի նիստը կայացել է նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը:
Նման որոշում կայացնելը պայմանավորված է եղել մասնակից երկրների քիչ քանակով։ ԱԱ-ին մասնակցելուց հրաժարվել էին մի շարք երկրներ։
Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 12-20-ը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերը նշված մրցմանը։

