Logo

Ըմբշամարտի ԱԱ. Խաչատրյանի, Գրիգորյանի և Կուրդյանի համար պայքարն ավարտված է

19:52 / 18.09.2025Ըմբշամարտ
null

Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջին մրցումային օրը, Մալխաս Ամոյանից բացի, գորգ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պայքարն ավարտել են:

Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 1-1 հաշիվն է գրանցել թուրք Մուհամետ Էմին Չակիրի հետ: Թուրքիայի ներկայացուցիչը հաղթել է, քանի որ առաջինն է միավոր վաստակել: Չակիրը կիսաեզրափակիչում պարտվել է, Խաչատրյանի համար պայքարն ավարտված է:

Սամվել Գրիգորյանը (82 կգ) 1/16 եզրափակիչում 3-12 հաշվով զիջել է ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևին, որը քառորդ եզրափակիչում պաարտվել է:

Ռազմիկ Կուրդյանը (130 կգ) որակավորման փուլում 1-1 հաշիվն է գրանցել Ադրբեջանը ներկայացնող Բեկա Կանդելակիի դեմ գոտեմարտում, հաղթել է առաջինը միավոր վաաստակելու շնորհիվ: Հաջորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչը 3-5 հաշվով պարտվել է բելառուս Պավել Հլինչուկին, որը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս է եկել եզրափակիչ և սեպտեմբերի 19-ին կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ