Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում սկսված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մանվել Խնձրցյանը (61կգ) մեկնարկել է հաղթանակով։
1/16 եզրափակիչում Խնձրցյանը 6-1 հաշվով առավելության է հասել իտալացի Սիմոնե Պիրոդուի դեմ գոտեմարտում։
1/8 եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե մեդալակիր Զաուր Ուգուևը (Ռուսաստան)։
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») կցուցադրեն ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը կցուցադրվեն նաև Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


