Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մանվել Խնձրցյանը (61կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Խնձրցյանը 1/8 եզրափակիչում 0-11 հաշվով պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության գործող ոսկե մեդալակիր Զաուր Ուգուևին (Ռուսաստան)։
Ուգուևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») կցուցադրեն ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը կցուցադրվեն նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


