Logo

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:14 / 10.09.2022• Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանին որակավորման փուլում հաղթած հունգարացի Զոլտան Լևան հասել է եզրափակիչ։

Այսպիսով, Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն է ստանում և կարող է պայքարել բրոնզե մեդալի համար։

Սեպտեմբերի 11-ին պայքարի դուրս կգան Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշները։

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը 1/16-ում ճապոնացի Ռյուտո Իկեդան է, 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանի մրցակիցը 1/16-ում` ուկրաինացի Փավրիզ Նասիբովը, 82 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մրցակիցը 1/16-ում` խորվաթ Ֆիլիպ Սաչիչը, իսկ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը 1/16-ում՝ Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ