Logo

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ

19:05 / 18.09.2025Ըմբշամարտ
null

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս եկավ Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ:

Եվրոպայի քառակի չեմպիոնը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց իրանցի Ալիռեզա Մորադ Աբդևալիին:

2021 թվականի աշխարհի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին, 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով վաղաժամ հաղթանակ է տարել լեհ Մատեուշ Բերնատեի դեմ գոտեմարտում, իսկ քառորդ եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել է թուրք Ահմետ Յիլմազին:

Ամոյանը սեպտեմբերի 19-ին եզրափակիչում կմրցի Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի դեմ:

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ