Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Արթուր Սարգսյանը Զագրեբում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշաամարտի աշխարհի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր:
UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Սարգսյանը 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում 1-3 հաշվով պարտվեց Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող Մոհամադհադի Աբդոլահ Սարավիին: Իրանցին հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Օլիմպիական չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների քառակի հաղթող և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը պայքարից դուրս էր մնացել քառորդ եզրափակիչում:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


