Logo

Սլավիկ Գալստյանը` ըմբշամարտի ԱԱ-ի կրկնակի բրոնզե մեդալակիր

20:44 / 21.09.2025Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։

28-ամյա ըմբիշը բրոնզե եզրափակիչում 15-5 հաշվով կամային հաղթանակ տարավ ղրղզ մրցակցի դեմ գոտեմարտում։ Առաջին մրցափուլից հետո Գալստյանը պարտվում էր 0-5 հաշվով, սակայն կամային բարձր որակներ ցույց տվեց ու քամբեք արեց` տանելով վաղաժամ հաղթանակ։

Հայ ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է դառնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա 2019թ. Աստանայում 63կգ քաշային կարգում նույնպես կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Գալստյանը նաև Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ