Logo

Ըմբշամարտի ԱԱ. Թևանյանը պարտվեց մեկնարկում

14:39 / 15.09.2025Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65կգ) չկարողացավ հաղթահարել առաջին մրցակցի արգելքը։

1/16 եզրափակիչում 2023թ. Եվրոպայի չեմպիոնը 8-14 հաշվով պարտվեց դաղստանցի, Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլժամիդ Կուդիևին։

Առաջին մրցափուլից հետո Թևանյանը հաղթում էր 5-0 հաշվով, սակայն երկրորդում Կուդիևը փոխադրեց հայ ըմբիշին, այնուհետև գլորեց նրան 6 անգամ։

Կուդիևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Թևանյանը կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ