Logo

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Զագրեբում

21:17 / 15.02.2024Ըմբշամարտ
Պաշտոնական
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը պատմության մեջ առաջին անգամ կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնություն, հայտնում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW)։ ԱԱ-ն կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 13-21-ը։

Այս տարի կկայանա ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնություն, որը կընդունի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան հոկտեմբերի 28-31-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կանցկացվեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ