
տուր
01 Հունվար 1970 - 18:04
- 
Ինչպես հաղորդում է Insides Sport-ը՝ հղում կատարելով Սերբիայի ըմբշամարտի ֆեդերացիային, այս տարվա աշխարհի առաջնությունը կանցկացվի Բելգրադում։
Ի սկզբանե, այս տարի աշխարհի առաջնությունը անցկացնելու ծրագիր չկար, քանի որ տարին Օլիմպիական էր, սակայն խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Սերբիան առաջին անգամ է ընդունելու աշխարհի առաջնությունը.
«Մենք վստահ ենք, որ հանրապետության ու քաղաքի բոլոր կառույցների աջակցությամբ մենք կդառնանք հիանալի երկիր նման մեծ հետաքրքրություն առաջացնող մրցաշարի ընդունման համար»,-ասված է ֆեդերացիայի հաղորդագրությունում։
ԱԱ ժամկետների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ավելի վաղ հայտարարել էր, որ նախնական որոշում է ընդունել սկսել մրցաշարեր անցկացնել սեպտեմբերից սկսած։
Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը նույնպես խոսել էր աշխարհի առաջնություն անցկացնելու կարևորության մասին։

