Արթուր Ալեքսանյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտը չի անցկացնի, «Ֆասթ Մեդիա»-ն տեղեկանում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայից (UWW)։ Տեղեկությունը հայտնել է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցագորգ դուրս չի գա վնասվածքի պատճառով:
Մրցումային վերջին օրը մեդալային պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Սամվել Գրիգորյանը, որը բրոնզը կվիճարկի վրացի Գելա Բոլկվաձեի հետ:
Մեդալային գոտեմարտերը դիտեք ժամը 19:00-ից «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: