Logo

Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը բավարարվեց արծաթե մեդալով

20:57 / 12.04.2025Ըմբշամարտ
null

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ) Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար առաջին մեդալը նվաճեց:

Ասլանյանը եզրափակիչ գոտեմարտում 2-7 հաշվով պարտվեց 2022թ. Եվրոպայի չեմպիոն, թուրք ըմբիշ Քերեմ Քամալին: Ասլանյանը բավարարվեց արծաթե մեդալով:

Քիչ անց կփորձի Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալ Մալխաս Ամոյանը (77 կգ):

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ