Մալխաս Ամոյանը (77 կգ) ևս դուրս եկավ Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Ամոյանը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանին:
Ամոյանն ապրիլի 12-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Ռամազ Զոյձեի հետ:
Քիչ առաջ եզրափակիչ է դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ), իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) պարտվել է կիսաեզրափակիչում:
Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։