Մանվել Խաչատրյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է:
55 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին: Կիսաեզրափակիչում Խաչատրյանը կմրցի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը:
Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


